ՌԴ ԱԳՆ-ն` ղարաբաղյան հակամարտության մասին. մենք չենք դնում ժամանակային սահմանափակումներ
26.12.2018,
17:24
Ռուսաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման օգտին:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման օգտին, չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ժամանակային խնդիր չենք դնում: Մենք միշտ հանդես ենք գալիս շուտափույթ լուծման և այն միջոցների օգտին, որոնք կապված են այս խնդրի շուտափույթ լուծման հետ: Չեմ ուզում խոսել կոնկրետ ժամկետների մասին: Սա երկար պատմություն է, ցավոք, հակամարտությունը ձգձգվող է», - ասաց Զախարովան:
Ըստ նրա, Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ և′ որպես համանախագահ, և′ որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն ունեցող երկիր:-0-

