Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում

20.10.2017, 13:52
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում, այսօր ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Ինտեգրացիոն գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: 

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 16–ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումից հետո կողմերը հայտնեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել ձևավորել վստահության մթնոլորտ, նվազեցնել լարվածությունը շփման գծում և ակտիվացնել բանակցային գործընթացը։

«Իմ կարծիքով` նման դիրքորոշումը, ինչպես նաև սահմանային իրավիճակի պարբերաբար սրացումը չի նպաստում խնդրի լուծմանը։ Ինչպես գիտենք, բանակցությունների ժամանակ գնդակոծման դեպքեր են եղել, ինչը բերել է կորուստների, և դա վկայում է բանակցություններ վարելու ձգտման անլրջության մասին, քանի որ այդ գործունեությունը միտված չէ վստահության ամրապնդմանը», – նշել է նա։

Արեշևի խոսքով, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։ 

«Դա դիվանագիտական գործունեության ձևերից մեկն է` շրջանցել վիճելի հարցերը և պայմանավորվածություն ձեռք բերել այն հարցերում, որոնց շուրջ չեն կարողանում պայմանավորվել։ Դա լավ չէ «խաղաղության գործընթացի» ընդհանուր շարժման համար, իսկ մենք հասկանում ենք, որ այն գտնվում է քննադատական իրավիճակում և վկայում է նշանակալի առաջընթացի բացակայության մասին», – ասել է Արեշևը։ –0–