Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա, սակայն ամսաթիվն ու վայրը չեն նշվում. ԱԳ նախարար

13.03.2019, 14:24
Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայատանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն անպայման կկայանա:
Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա, սակայն ամսաթիվն ու վայրը չեն նշվում. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայատանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն անպայման կկայանա, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մեկնաբանելով առաջիկայում Բրատիսլավայում հանդիպման հնարավոր անցկացումը` Մնացականյանը նշեց, որ դա լավ քաղաք է այցելությունների և աշխատանքի համար:

«Մենք վերահաստատել ենք պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում և կարծում եմ` մեզ հաջողվել է ցույց տալ, թե որքան լուրջ ենք նպատակաուղղված դեպի կարգավորում», - ասաց ԱԳՆ ղեկավարը:

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ Հայաստանում նոր ուժի իշխանության գալուց հետո արդեն 2018 թ.-ի մայիսից անցկացվում էին ակտիվ քննարկումներ, կազմակերպվել են հանդիպումներ ԱԳՆ ղեկավարների, երկու երկրների առաջնորդների մակարդակով, որոնց ընթացքում փոխադարձ վստահության մթնոլորտում մանրամասն ներկայացվել են կողմերի դիրքորոշումները:

Ըստ նրա, նման դինամիկան բավականին դրական է, և Հայաստանը լիովին վստահում է ԵԱՀԿ Միսնկի խմբի ձևաչափին, որի շրջանակում անցկացվում են բանակցություններ և նախանշվում է հաջորդ փուլը:

«Մենք շարժվում ենք դեպի հանդիպումների և բանակցությունների նոր փուլ կառուցողական ոգով: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումների առանձնահատկություններին, ապա գոյություն ունի կարևոր մշակութային հիմք, որ մենք շատ զգույշ համակարգում ենք բոլոր հարցերը համանախագահների հետ, ինչից հետո սինխրոն ներկայացնում ենք բոլոր հարցերը կապված հանդիպման վայրի, ժամանակի և ամսաթվի հետ, և պետք չէ շտապել այս հարցերի կապակցությամբ: Աշխատանքները տարվում են և չեմ կարծում, որ հիմա պետք է լրացուցիչ խոսել այդ մասին», - ասաց Մնացականյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել են հանդիպում անցկացնել: Դա առաջին հանդիպումը կլինի նման ձևաչափով, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հանդիպման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ կատարել է մի շարք կարևոր շեշտադրումներ` տարածքների վերադարձի և Արցախի ժամանակավոր կարգավիճակի մասին:-0-