ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Միլանում ընթանում է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ Twitter-յան էջում։
Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Միսնկի խմբի միջնորդությամբ։
Ինչպես չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում նախատեսվում է հայտարարության համաձայնեցում հակամարտության կարգավորման շուրջ:-0-