Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ (ՖՈՏՈ)

15.04.2019, 14:06
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։
Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում անցկացվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) մասնակցությամբ:

Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։-0-