Իսպանացի լուսանկարիչն այցելել է Արցախ ու գերվել տեղացիների հյուրընկալությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Իսպանացի լուսանկարիչ Ալեքս Դոմենեկը լուսանկարներ է հրապարակել Արցախ կատարած իր ուղևորությունից և սեր է խոստովանել տեղացիներին։
«Նախորդ տարվա փետրվարին նա այցելել է Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան ու ավտոստոպով հինգ օր ճամփորդել Լեռնային Ղարաբաղում», - նշվում է businessinsider.com-ում հրապարակված հոդվածում:
Ղարաբաղ կատարած այցի ժամանակ Դոմենեկը օթևանել է տեղացիներից մեկի տանը: Նա պատմել է, որ հաճախ նախաճաշել է տան անդամների հետ ու հենց նրանք են լուսանկարչին խորհրուրդ տվել գեղատեսիլ վայրեր այցելության համար:
Լուսանկարչի խոսքով, չնայած որ Ղարաբաղը վերականգնվել է պատերազմից հետո, Շուշի քաղաքում մինչ օրս կարելի է տեսնել պատերազմի հետևանքները: «Այստեղ իսկապես դատարկության զգացում է առաջանում», - ասել է Դոմենեկը:
Alex Domenech
Նա այցելել է նաև Աղդամ` «քաղաք–ուրվական», որը եղել է դաժան պայքարի ասպարեզ ողջ պատերազմի ընթացքում:

Alex Domenech
Դոմենեկը պատմել է, որ ծանոթացել է տեղացիների հետ, ովքեր հաճախ հրավիրում էին նրան ճաշի կամ սուրճի: «Այնտեղ ես հանդիպեցի ամենաջերմ ու հյուրընկալ մարդկանց», - նշել է լուսանկարիչը:–0–
Alex Domenech

