Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց

12.04.2017, 10:25
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը  հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–