Հունվարի 19-ի դրությամբ ԼՂՀ-ի ստացիոնարներում բուժվում է 112 հիվանդ

19.01.2016, 12:38
2016թ. հունվարի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 112 հիվանդ, այդ թվում 47-ը մինչև 18 տարեկան:
Հունվարի 19-ի դրությամբ ԼՂՀ-ի ստացիոնարներում բուժվում է 112 հիվանդ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2016թ. հունվարի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 112 հիվանդ, այդ թվում 47-ը մինչև 18 տարեկան, տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարությունը: 

Բուժում ստացողներից 67 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Նախարարության հավաստմամբ, վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էապես չի ավելացել:

«Ինչպես ոչ աշխատանքային, այնպես էլ աշխատանքային օրերի ընթացքում առողջապահության նախարարությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվել են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը»,-ասված է հաղորդագրությունում: -0-