Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ. ՀՀ ՊՆ
04.04.2016,
10:56
Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ, տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։
Հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն որոշ հատվածներում. ՀՀ ՊՆ>>
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ –0–

