Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 700 կրակոց
19.11.2016,
10:21
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներիցհայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

