Հակառակորդի արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել
10.01.2016,
14:02
Նախօրեին երեկոյան հակառակորդի արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան հակառակորդի արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 9–ին ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. Ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնումզոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

