Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ
06.03.2017,
10:43
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–