Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը ու ամսաթիվը

11.04.2019, 12:59
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց հանդիպման վայրը և ամսաթիվը:
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը ու ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- ասաց նա: