Հայտնի են Արցախում 19–ամյա զինվորի մահվան մանրամասները

08.01.2018, 17:34
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։
Հայտնի են Արցախում 19–ամյա զինվորի մահվան մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, 2018 թվականի հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանը:

«Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն),  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով (անզգուշությամբ հանցագործություն կատարելը` սպանություն) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (գույքը կանխամտածված ոչնչացնելը կամ վնասելը)։ 

Կատարվում է նախաքննություն: