Հայտնի է Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման ժամկետը և վայրը
25.03.2019,
17:48
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարտի 29-ին Ավստրիայի նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայասըանի և Ադրբեջանի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումը կարող է կայանա մարտի 29-ին Վիեննայում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍը` հղում անելով սեփական աղբյուրների վրա:
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարող են հանդիպել մարտի 29-ին Վիեննայում` հաշվի առնելով, որ երկուսն էլ այդ ժամանակ գտնվելու են Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարտի 29-ին Ավստրիայի նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայասըանի և Ադրբեջանի նախագահների հետ:-0-