583.47
6.5
494.76
+4
Եղանակը Երևանում
Հայ

«ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար». վարչապետը` The New York Times-ին

12:15
05 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The New York Times-ին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է հոդված հարցազրույցի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվեց Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած:

Պարոն Փաշինյանը մեր հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասաց, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով:

Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների:

«Միացյալ Նահանգները, - ասաց պրն. Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշեց, որ պարոն Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները:

Պարոն Փաշինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքումՙ պնդելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:

Պարոն Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում»:–0–



Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
22:39
11 Նոյեմբերի 2020
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին չհանել սեփական գույքը տներից
22:03
11 Նոյեմբերի 2020
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել իր թոռներին դառնալ վրիժառու, ինչպիսին եղել է Սողոմոն Թեհլերյանը
20:43
11 Նոյեմբերի 2020
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ․ Արայիկ Հարությունյան․ ՎԻԴԵՈ
18:39
11 Նոյեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը էական խոչընդոտ է հակամարտող կողմերի ուժի կիրառման համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը
17:52
11 Նոյեմբերի 2020
Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը հակասում է մեր պատկերացումներին. Կրեմլ
Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը հակասում է մեր պատկերացումներին. Կրեմլ
16:56
11 Նոյեմբերի 2020
Հրապարակվել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները (ՖՈՏՈ)
ՌԴ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ․ ՖՈՏՈ
16:47
11 Նոյեմբերի 2020
Տոնոյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է Ղարաբաղում առաքելության իրականացման հարցերը
Տոնոյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է Ղարաբաղում առաքելության իրականացման հարցերը
15:20
11 Նոյեմբերի 2020
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին. ՎԻԴԵՈ
13:45
11 Նոյեմբերի 2020
Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները
Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները
13:34
11 Նոյեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը հանդիպել է բարձրագույն հրամկազմի հետ ու քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը հանդիպել է բարձրագույն հրամկազմի հետ ու քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՖՈՏՈ
11:41
11 Նոյեմբերի 2020
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին (ՎԻԴԵՈ)
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին. ՎԻԴԵՈ