Թեժ մարտեր Շուշիի համար. ANNA-NEWS–ի բացառիկ կադրերը` մարտական գործողությունների թեժ կետերից (ՎԻԴԵՈ)
13:32
07 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շուշիի մոտակայքւոմ` Քարին տակ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղի մոտ, համառ մարտերը չեն դադարում։ Նպատակն է պաշտպանել ռազմավարական բարձունքները, թույլ չտալ Ադրբեջանի ԶՈւ–ին և դիվերսիոն խմբերին ճեղքել հայկական պաշտպանությունը։
Загружается новость ... "Лево"
ANNA-NEWS նախագծի ռազմական թղթակիցները պատրաստել են բացառիկ ռեպորտաժ անմիջապես մարտական գործողությունների թեժ կետերից։
«Շուշիի մոտակայքի անտառային հատվածների մաքրման օպերացիան շարունակվում է։ Մեկ օրում Արցախի Պաշտպանության բանակը կարողացել է այստեղ բերել զգալի ռեզերվներ», – ասում է ANNA-NEWS–ի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն։
Երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ ՊԲ–ն սկսել է զանգվածաբար կիրառել զրահատեխնիկա։ Դա հնարավոր է դարձել, քանի որ անօդաչուները գրեթե դադարել են թռչել Շուշիի տարածքում։
«Մեր հողը պետք է պահենք մինչև վերջ։ Սա է մեր առաքելությունը։ Տրամադրությունը մարտական է։ Տղաներն արծիվներ են», – ասում է Հայրենիքի պաշտպաններից մեկը։
«Իրավիճակը Շուշիի մոտակայքում բավականին բարդ է։ Գործի է դրվել զրահատեխնիկան, նրան են հետևում գրոհող խմբերը։ Նրանց խնդիրն է թույլ չտալ այս հնագույն միջնաբերդի շրջապատումը, քանի որ հակառակորդը փորձում է շրջանցել ինչպես հարավային, այնպես էլ արևելյան կողմից», – նշում է Խարչենկոն։
«Հակառակորդն օգտագործում է բոլոր ուժերն լիամասշտաբ ռեժիմով` հրետանի, «Սմերչ», դիպուկային հրացաններ, հետևակ և այլն։ Ուզում եմ իմ բոլոր եղբայրներին, աշխարհի հայերին մաղթել հաղթանակ և խաղաղ, երջանիկ տարիներ։ Հաղթելու ենք», – ասում է զինծառայողներից մեկը։–0–
Արդեն 8 օր է` որոնումներ չեն իրականացվում. Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում