ԱՄՆ պաշտոնյան Ղարաբաղի մասին. մենք ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքն ու մարդկանց` իրենց ապագան ընտրելու իրավունքը

07.05.2019, 20:15
ԱՄՆ պաշտոնյան Ղարաբաղի մասին. մենք ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքն ու մարդկանց` իրենց ապագան ընտրելու իրավունքը:
ԱՄՆ պաշտոնյան Ղարաբաղի մասին. մենք ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքն ու մարդկանց` իրենց ապագան ընտրելու իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը Երևանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հարավային Կովկասում անվտանգության հարցերում Միացյալ Նահանգների մոտեցումների մասին հարցին:

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, ապա մենք հույս ունենք, որ բոլոր երկրները խաղաղ կապրեն իրենց հարևանների հետ: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ` ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ճանապարհը գտնելու համար: Որպես ԵԱՀԿ անդամ պետություններ, որոնց շրջանում են Հարավային Կովկասի երկրները, այդ թվում` Ռուսաստանը և ԱՄՆ-ն, մենք ընդունում ենք հիմնական սկզբունքները, որոնք ներառում են ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, ներառյալ` մարդկանց իրավունքը` ընտրել իրենց ապագան», - ասաց Քենթը:

Միաժամանակ նա չի կարծում, որ կարելի է խոսել տարածաշրջանի անվտանգության մասին` չհիշատակելով հարավային մասը, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսին են Իրանը և Սիրիան: Ցավոք, ըստ նրա, Իրանն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:-0-