Ղարաբաղի նախագահը հետմահու պատգևատրել է սահմանին զոհված զինվորին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, զինվորը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Օրդուբեկյանը զոհվել է նախօրեին ուշ գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը: -0-

