Թալիշում հակառակորդի կրակից զինծառայող է զոհվել

07.04.2016, 02:22
Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Թալիշում հակառակորդի կրակից զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը», – հայտնել է Հովհաննիսյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:–0–