Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

18.09.2016, 12:15
Քրեական գործ է հարուցվել ուրբաթ Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան դեպքի առթիվ:
Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել ուրբաթ Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: 

Ղարաբաղի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել>>

N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմանում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմանում մահացել է:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Քննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ -0-