Պետդումայի խոսնակը կոչ է արել կանխել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում

25.06.2018, 14:50
«Ռուսաստանը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», – Ադրբեջանում հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Պետդումայի խոսնակը կոչ է արել կանխել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանում հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»։ 

Ադրբեջանի Միլի Մեջլիսի (Ազգային ժողով) նախագահ Օքթայ Ասադովի հետ զրույցում Վոլոդինն ավելացրել է, որ ՌԴ–ին չի կարող չմտահոգել այդ հարցը, և Մոսկվայում տրամադրված են որոնել հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ։ 

«Այն բոլոր մարդիկ, ովքեր կողմ են հարաբերությունների սրմանը, չեն լսում ժողովրդի` խաղաղության մեջ ապրելու կոչերն ու ցանկությունները, գնում են լարվածության ճանապարհով։ Պետք է անենք ամեն ինչ նման ճանապարհը կանխելու համար», – նշել է Վոլոդինը։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «կառուցողական դիրքորոշմանը», ապա Վոլոդինը նշել է, որ Մոսկվան «հետագայում նման հույս ունի»։–0–