Մարտակերտում անհետ կորած 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
21.03.2018,
11:14
Մարտակերտում անհետ կորած 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտակերտում անհետ կորած 28–ամյա երիտասարդը հայտնաբերվել է։
ԱՀ ոստիկանության հաղորդմամբ, մարտի 15-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ՝ 1990թ. ծնված Ներսես Ավագյանի անհայտ կորելու մասին:
«ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Մարտակերտի և Քաշաթաղի շրջանային բաժնների ծառայողների hամատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերջինս մարտի 19-ին հայտնաբերվել է Քաշաթաղի շրջանի Հայթաղ գյուղում և բերվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

