Մամեդյարով. ղարաբաղյան հակամարտության հիմնահարցին նվիրված հերթական գագաթնաժողովը կանցկացվի Ֆրանսիայում
30.06.2016,
18:47
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության հիմնահարցին, հնարավոր է, կազմակերպվի Փարիզում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության հիմնահարցին, հնարավոր է, կազմակերպվի Փարիզում։
Այս մասին հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ֆրանսիայի ԱԳ նախարարն առաջարկել է հերթական հանդիպումը կազմակերպել Փարիզում։ Մեզ համար տարբերություն չկա։ Կարևոր է, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ, առարկայական և թույլ տան հասնել առաջընթացի հակամարտության կարգավորման հարցում», – նշել է Մամեդյարովը։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Բաքու կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպման արդյունքներից մեկը պայմանավորվածությունն է այն մասին, որ ՌԴ ԱԳ նախարարը կայցելի տարածաշրջան։ Հաջորդ շաբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, ինչից հետո նախատեսված է նրա այցը Բաքու», – նշել է Մամեդյարովը։
Նա դրական է գնահատել պետերբուրգյան հանդիպման արդյունքները։
«Սկսվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված բովանդակալից բանակցությունները։ Հավատում եմ, որ, շարունակելով բանակցություններն այս ուղղությամբ, մենք կկարողանանք հասնել առաջընթացի հակամարտության կարգավորման հարցում», – նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին` նա ընդգծել է, որ Մոսկվան «ձգտում է կայունության և զարգացման» Հարավային Կովկասում։ –0–