418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Լուկաշենկոն սենսացիոն մանրամասներ է պատմել ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններից

17:58
14 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։ 

Լուկաշենկոն, մասնավորապես, պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության առաջարկների մասին, որոնք արվել են ավելի վաղ։ 

Լուկաշենկոյի խոսքով, այս հարցը քննարկվել է դեռ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր։ 

Բելառուսի նախագահը, մասնավորապես, նշել է, որ կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին միասին լուծել այդ խնդիրը` գնալով փոխզիջումային որոշումների։ 

«Միաժամանակ Բելառուսն ու Ռուսաստանը զբաղեցրել են կոնսոլիդացված դիրքորոշում` խոստանալով անհրաժեշտության դեպքում զորք մտցնել։ Հետո բացահայտ ասացի. «Ինչպես նրանք ասում են` 7 շրջան եք օկուպացրել։ Եվ մենք Պուտինի հետ զբաղեցրեցինք կոնսոլիդացված դիրքորոշում (դա Երևանում էր` ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում)։ Սերժ, տուր այդ 5 շրջանները։ Դրանք չվերադարձնելու ի՞նչ պատճառ կա, չէ՞ որ դրանք դատարկ են։ Իսկ նա ասում է. «Եթե ես վերադարձնեմ, նրանք այնտեղ ճանապարհը կկտրեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն»։ Եվ ես ու Պուտինը հստակ խոստացանք, որ զորք կմտցնենք, և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել)։ Նա ասաց. «Ոչ, դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»», – նշել է Բելառուսի առաջնորդը։ 

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ասել է, որ դա իր համար զարմանալի էր։

«Ինչու՞ չեն ուզում, 5 շրջան դատարկ է, դա առաջին քայլն է։ Այդ ժամանակ և′ Ադրբեջանը, և′ Հայաստանը կլինեին և′ ՀԱՊԿ–ում, և′ ԵվրԱզԷՍ–ում։ Դա այն պայմանն էր, որի դեպքում Ադրբեջանը կարող էր անդամակցել այդ կազմակերպություններին։ Ինչու՞ հրաժարվեցիք։ Լավ, մի կողմ թողնենք Բելառուսը, սակայն Ռուսաստանը հանդես էր գալիս որպես երաշխավոր, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք ընդունում եք, որ ադրբեջանական են։ Խոսքը Ղարաբաղի մասին չէ», – ավելացրել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, այդ թվում` որպես կարևոր գործոն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
19 Ապրիլի 2024
Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
10:26
19 Ապրիլի 2024
Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ