638.09
7.16
524.92
+10
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

12:53
13 Փետրվարի 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։

ԼՂՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանի հաղորդմամբ, այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա:

«Ի դեպ այդ հորինվածքին «միս ու արյուն» տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես «անհերքելի ապացույց» կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով «բեմադրված» մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա... Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է...», – նշում է Հասրաթյանն ու ավելացնում, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածած պաշտոնական հաղորդագրության, «թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը»։

«Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ», – եզրափակել է Սենոր Հասրաթյանը։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:37
17 Փետրվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների ևս 106 աճյուն, ենթադրվում է, որ նրանք նախապես հուղարկավորված են եղել. ԱԻՊԾ (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների ևս 106 աճյուն, ենթադրվում է, որ նրանք նախապես հուղարկավորված են եղել. ԱԻՊԾ. ՖՈՏՈ
00:15
17 Փետրվարի 2021
«Զարկ Շուշիի ուղղությամբ». Սերժ Սարգսյանն` այն մասին, թե ինչու հայկական կողմը չկիրառեց «Իսկանդերն» Ադրբեջանի տարածքում (ՎԻԴԵՈ)
«Զարկ Շուշիի ուղղությամբ». Սերժ Սարգսյանն` այն մասին, թե ինչու հայկական կողմը չկիրառեց «Իսկանդերն» Ադրբեջանի տարածքում. ՎԻԴԵՈ
23:28
16 Փետրվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին
23:17
16 Փետրվարի 2021
Սարգսյանը պատմել է, թե ինչու է մեկնել Արցախ պատերազմի օրերին և ինչպես է փորձել հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ (ՎԻԴԵՈ)
Սարգսյանը պատմել է, թե ինչու է մեկնել Արցախ պատերազմի օրերին և ինչպես է փորձել հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ. ՎԻԴԵՈ
22:36
16 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյան. «Իհարկե, Շուշին հանձնվել է»
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ հանձնվել
20:46
16 Փետրվարի 2021
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված խնդիրները
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված խնդիրները
13:56
16 Փետրվարի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 132 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 132 զինծառայողների անունները
11:31
16 Փետրվարի 2021
Երեկ ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Երեկ Հադրութի շրջանում զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել, ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել զինծառայողի աճյուն
14:47
14 Փետրվարի 2021
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
10:15
13 Փետրվարի 2021
Թշնամու ցուցակում 3-րդը գնդապետն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս (ՎԻԴԵՈ)
Հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանի անունը թշնամու ցուցակում 3-րդն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս. գնդապետի մասին պատմում են մարտական ընկերներն ու որդին. ՎԻԴԵՈ
22:35
12 Փետրվարի 2021
Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ. ՎԻԴԵՈ
12:49
12 Փետրվարի 2021
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն ադրբեջանական բեռնատար մեքենաները ուղեկցել են դեպի Շուշի. ՎԻԴԵՈ