ԼՂՀ ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

07.05.2016, 17:52
Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ:
ԼՂՀ ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ, հաղորդում է artsakhpress–ը։

Ինչպես artsakhpress–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը, ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ,  ափսեի 4 բեկոր:

 - рис.1

Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում` ֆոնդավորելու նպատակով։

 - рис.2

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի խոսքով` հայ զինվորները ոչ միայն պաշտպանում են հայրենի հողը, այլ նաև պահպանում են մշակույթը:–0–