ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունները ավելին, քան երբևէ մոտ են պատերազմի Ղարաբաղի համար ` սկսած շուրջ 20 տարի առաջ ստորագրված հրադադարի համաձայնագրի կնքումից։
Այս ս մասին նշվում է «Միջազգային ճգնաժամային խմբի» (International Crisis Group) «Լեռնային Ղարաբաղի վրա թանձրացել են պատերազմի ամպերը»
զեկույցում։ Նշենք, որ «Միջազգային ճգնաժամային խումբը» զբաղվում է աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների ուսումնասիրմամբ։
Զեկույցում նշվում է, որ էթնիկ ադրբեջանցիների և հայերի միջև պատերազմն առաջին անգամ բռնկվել է 1991 թ.–ին, իսկ հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.–ին։ Սակայն Ադրբեջանն ու Հայաստանը կանոնավոր կերպով մեղադրում են միմյանց շփման գծում բռնության դեպքերի ավելացման մեջ։
Загружается новость ... "Лево"
Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար գրանցվող բախումներն ինտենսիվացել են վերջին երեք տարում և վերածվել բռնության բռնկման նախորդ տարվա ապրիլին, երբ, «Միջազգային ճգնաժամային խմբի» տվյալներով, սպանվեց ամենաքիչը 200 մարդ։
2016 թ.-ի ապրիլի 2-ից 5-ն ադրբեջանական զինված ուժերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ:
Զեկույցում նաև նշվում է, որ տոտալ պատերազմի բռնկումը կարող է ներգրավել տարածաշրջանի գերտերություններին` Ռուսաստանին և Թուրքիային, որոնք համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի դաշնակիցներն են։ ICG–ի վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ օտարերկրյա դերակատարը, չնայած նրա դերը ոչ միանշանակ է։
«Այն առանցքային դերակատարություն ունի Մինսկի խմբում, սակայն, միաժամանակ, Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Ընդ որում, երկու կողմերն էլ կասկածում են, որ Ռուսաստանն ավելի շահագրգռված է տարածաշրջանում սեփական դերի բարձրացմամբ, քան հակամարտության կարգավորմամբ», – նշվում է զեկույցում։
Загружается новость ...
"Право"
Նախորդ տարվա հունվարի կեսերից օգտագործվում է ծանր հրետանի և հակատանկային սպառազինություն, ինչը հանգեցնում է զոհերի։
Հարավային Կովկասում (որտեղ կան նավթամուղներ և գազամուղներ) հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու փորձերը ձախողվեցին, չնայած Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջնոդրությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։
«Ցանկացած լարում կարող է դուրս գալ վերահսկողությունից», – նշվում է զեկույցում։
ICG–ի վերլուծաբանները, ովքեր զրուցել են հակամարտության գոտու բնակիչների և դիտորդների հետ, հայտարարել են, որ բանակցությունների գործընթացը փակուղու մեջ է, ինչը «գայթակղիչ» է դարձնում ուժի կիրառումը, և թվում է, թե երկու կողմերը պատրաստ են առճակատման։
Նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձինք դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել զեկույցը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Загружается новость ... "Лево"
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-