ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

22.06.2016, 15:31
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, չորեքշաբթի հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի մանրամասներն ու նպատակները չեն հաղորդվում։

Հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին։

Բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մայիսի 16–ին Վիեննայում կայացած հայ–ադրբեջանական գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու մթնոլորտի ստեղծմանը, որը նպաստում է խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։

Այս նպատակով նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–