530.17
7.45
476.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ

17:05
03 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա /. ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

«Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից», - ասաց Նաղդալյանը:

Ըստ նրա, հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը:

«Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», - հայտարարեց Նաղդալյանը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետն այսօր Երևանում հանդիպել է Բակո Սահակյանի հետ։
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
11:55
15 Հոկտեմբերի 2019
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը: