Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

22.04.2017, 10:40
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, հաղորդում է ԱՀ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 520 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-