Գիշերը հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծում արձակել է ավելի քան 730 կրակոց

05.05.2017, 10:15
Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը hակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 730 կրակոց:
Գիշերը հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծում արձակել է ավելի քան 730 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 730 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-