Ղարաբաղի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 192 մլն դրամ

15.04.2016, 21:02
Ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:
Ղարաբաղի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 192 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ փոխանցված 2,930 անձանց կողմից, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը։ 

«Ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է Visa, MasterCard և ArCa քարտերով առցանց փոխանցումներ կատարել:

Մամուլի ծառայությունը նաև ներկայացնում է բանկային հաշվեհամարներ միջոցներ փոխանցելու համար։

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–