Արցախում զինծառայող է մահացել
06.01.2018,
16:14
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող:
Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:-0-