Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ

28.07.2017, 17:47
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։

Ինչպես Facebook–յան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283):–0–