Արցախում հակառակորդի կրակից մահացած 20–ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
08.01.2018,
12:13
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:–0–