Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել

18.04.2018, 10:03
Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել։
Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–