Ադրբեջանը չորեքշաբթի ցերեկը հայկական կողմին կհանձնի հայ զինծառայողի մարմինը

20.04.2016, 11:58
Արբեջանական կողմն այսօր` ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին հայկական կողմին կհանձնի հայ զինծառայողի մարմինը:
Ադրբեջանը չորեքշաբթի ցերեկը հայկական կողմին կհանձնի հայ զինծառայողի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արբեջանական կողմն այսօր` ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին հայկական կողմին կհանձնի հայ զինծառայողի մարմինը, հաղորդում է Yerkir.amը` հղում անելով ԼՂՀ գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանին։

Խոսքն, ամենայն հավանականությամբ, զինծառայող` 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մարմնի մասին է,  ով համարվում է անհետ կորած ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ:

Քոչարյանը նշել է, որ հանդիպելու է  Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը:

«Նախնական պայմանավորվածության համաձայն` մարմնի` մեզ հանձնման գործընթացը տեղի է ուենալու ժամը 15:00-ին, սակայն մենք չենք կարող ասել, թե այդ մարմինն արդյո՞ք անհետ կորած Արգիշտի Գաբոյանինն է , թե՞ ոչ»,- ասել է Քոչարյանը և հավելել, որ միայն փորձաքննությունից հետո պարզ կլինի: 

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-