568.89
6.57
483.42
+35
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված փորձ էր տապալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը. ԼՂՀ ԱԳ նախարար

12:50
18 Ապրիլի 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր տապալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը, նախօրեին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինայի (Չեխիայի Հանրապետություն) հետ հանդիպման ժամանակ։

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Շտետինան Արցախ է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծվածլայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների շուրջ։

Կարեն Միրզոյանը նշել է, որ այն Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր տապալել խաղաղ գործընթացը և լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, սակայն այդ փորձը տապալվեց։

Համացանցում հայտնվել է Ղարաբաղում ադրբեջանական տապալված ագրեսիայի մասին պատմող «Ձախողված բլիցկրիգ» ֆիլմը (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այդ ընթացքում իրականացվելեն ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների և միջազգայինմարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային խախտումներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:27
22 Հուլիսի 2021
Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում
Արցախի բնակիչը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում
15:26
20 Հուլիսի 2021
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր են քննարկել
Կայացել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի և  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը
20:16
18 Հուլիսի 2021
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
10:25
16 Հուլիսի 2021
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
13:44
14 Հուլիսի 2021
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
10:10
14 Հուլիսի 2021
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
14:05
13 Հուլիսի 2021
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի.ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի
20:33
09 Հուլիսի 2021
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է 3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն․ԱԻՊԾ
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է  3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն
19:49
09 Հուլիսի 2021
Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանն՝ Արայիկ Հարությունյանին (ՎԻԴԵՈ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.ՎԻԴԵՈ
15:30
07 Հուլիսի 2021
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
11:15
02 Հուլիսի 2021
Սոցիալական ցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. ՄԻՊ–ը դիմում է արցախցիներին
Սոցիալական ցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. ՄԻՊ–ը դիմում է արցախցիներին
12:19
01 Հուլիսի 2021
Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու.Բեգլարյան (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտարարեց, որ շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու.Բեգլարյան (ՎԻԴԵՈ)