Նախօրեին Ֆիզուլիի ուղղությամբ հայտնաբերվել է 9 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր հայտնաբերվել է 1354 աճյուն. ԱԻՊԾ
11:08
02 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի մեկին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ):
«Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ