Արցախում մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին
02.01.2021,
13:20
Արցախում մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները, հաղորդում է «Արմենպես»–ը` հղում անելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին:
«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին: Այսօր աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղություններով»,-մանրամասնել է Թադևոսյանը:–0–