Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
21:11
24 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն, հաղորդում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախնական տվյալներով, նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են:
«Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ