633.58
6.9
532.78
+11
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ՏԻՄ ընտրությունները հետաձգվել են մինչև 2022թ.–ի գարուն, կառավարությունից նշել են պատճառը

15:47
18 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

Ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, հայտնում է նախարար Հայկ Խանումյանը Facebook–յան իր էջում:

«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է», – նշել է նա:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
08 Ապրիլի 2021
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն
21:18
08 Ապրիլի 2021
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակն Ալիևի հետ
18:05
08 Ապրիլի 2021
Փաշինյանն Արցախի նախագահին է ներկայացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ
17:08
07 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն
16:26
06 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo. ՎԻԴԵՈ
13:45
05 Ապրիլի 2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը. բանաձևն ընդունվել է միաձայն
18:42
03 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն
22:30
02 Ապրիլի 2021
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
15:08
02 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
13:15
02 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
15:19
01 Ապրիլի 2021
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն, զինադադարից հետո հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1527 աճյուն
20:15
31 Մարտի 2021
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից. ԱԻՊԾ
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից