Հակառակորդը շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 2500 կրակոց. ԱՀ ՊՆ
09.11.2019,
15:35
Հակառակորդը 7 օրում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 2500 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախորդ շաբաթ առաջնագծում գրանցված իրավիճակը։
Загружается новость ... "Лево"
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց։
«ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–