«You're from Armenia?»․ ռուս երգչուհի Mia Boyka–ն նոր թրեք է ներկայացրել՝ համադրելով մի քանի օտար լեզուներ (ՎԻԴԵՈ)

02.12.2024, 18:01
«You're from Armenia?»․ Mia Boyka–ն հրապարակել է մի հատված իր նոր սինգլից, որում համադրել է մի քանի օտար լեզուներ․ ՎԻԴԵՈ
«You're from Armenia?»․ ռուս երգչուհի Mia Boyka–ն նոր թրեք է ներկայացրել՝ համադրելով մի քանի օտար լեզուներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուս երգչուհի Mia Boyka–ն հրապարակել է մի հատված իր նոր սինգլից, որում համադրել է մի քանի օտար լեզուներ։

Երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է նոր երգից մի հատված՝ երկրպագուներին զարմացնելով անսովոր երաժշտական ​​փորձով։ Mia–ն նոր թրեքում համադրել է ֆոլկլորը, ժամանակակից բիթը և օտար լեզուները։

Երգը սկսվում է տարբեր լեզուներով ողջույններով, որից հետո Mia–ն նոր ընկերոջը հարց է տալիս. «You're from Armenia?»։ Երգչուհու բաժանորդները նշում են, որ սա նոր հիթ է։