Ե՞րբ կդադարի մոծակների հիպերակտիվությունը. պարզաբանում է փորձագետը

22.08.2024, 21:12
Միջատաբանը նշել է, որ մոծակները հիմնականում ավելի ակտիվ են խոնավ, ջրառատ վայրերում
Ե՞րբ կդադարի մոծակների հիպերակտիվությունը. պարզաբանում է փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Մոծակների ակտիվության բռնկումը պետք է աստիճանաբար նվազի սեպտեմբերից, mixnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է միջատաբան Ուգիս Պիետերանսը:

Այն շրջաններում, որտեղ վերջերս տեղի են ունեցել հորդառատ անձրևներ, ամենայն հավանականությամբ, սովորականից շատ ավելի շատ մոծակներ կլինեն, սակայն աշնան գալով նրանց թիվն աստիճանաբար կնվազի, ասել է փորձագետը։

Միջատաբանը նշել է, որ մոծակները հիմնականում ավելի ակտիվ են խոնավ, ջրառատ վայրերում: Տաք եղանակին մոծակների թրթուրների զարգացումը կարող է տևել մոտ երկու շաբաթ:

Բացի այդ, մոծակները հաջողությամբ բազմանում են մեծ ջրափոսերում, որոնք երկու շաբաթվա ընթացքում ամբողջությամբ չեն չորանում և հարմար են թրթուրների զարգացման համար: