«Warner Bros. Discovery»-ն բանակցություններ է սկսել Netflix-ի հետ՝ ընկերության մի շարք ակտիվների վաճառքի շուրջ
05.12.2025,
17:35
«Warner Bros. Discovery»-ն բանակցություններ է սկսել Netflix-ի հետ՝ կապված ընկերության մի շարք ակտիվների վաճառքի հետ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. «Warner Bros. Discovery»-ն (WBD) բացառիկ բանակցություններ է սկսել «Netflix Inc.»-ի հետ, որը առաջարկ է արել գնելու ընկերության մի շարք ակտիվներ, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։
Netflix-ը հավակնում է գնել «Warner Bros.» կինոստուդիան, «HBO»-ին և «HBO Max» սթրիմինգային ծառայությանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Netflix-ը WBD-ին արդեն երկրորդ առաջարկն է ուղարկել և աշխատում է տասնյակ միլիարդավոր դոլարներ ներգրավելու ուղղությամբ՝ գործարքը ֆինանսավորելու համար։
Աղբյուրները նշում են, որ ընկերությունները կարող են գործարքի մասին հայտարարել մոտ ապագայում։ Նրանց խոսքով՝ Netflix-ը պատրաստ է WBD-ին վճարել 5 մլրդ դոլար, եթե գործարքը չստանա կարգավորող մարմինների հավանությունը։
WBD-ն հոկտեմբերին հայտարարել էր, որ դիտարկում է ամբողջ բիզնեսը կամ դրա հատվածները վաճառելու հնարավորությունը։ Ընկերությունը ակնարկել է, որ ցանկանում է գործարքը կնքել մինչև ընթացիկ տարվա վերջը։ Ավելի վաղ այն հայտարարել էր իր գործառնությունները երկու ընկերությունների բաժանելու ծրագրի մասին, որոնցից մեկին պետք է անցնեին կինոստուդիան և սթրիմինգային ակտիվները, իսկ մյուսին՝ մալուխային հեռուստատեսային ցանցերը, ներառյալ CNN-ը, TNT-ն և Food Network-ը։
Ըստ աղբյուրների՝ WBD-ն պետք է ավարտի մալուխային ալիքների առանձնացումը մինչև Netflix-ի հետ գործարքի կատարումը։
WBD-ի կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից աճել է 2,3 անգամ և կազմում է շուրջ 60,9 միլիարդ դոլար։
Reuters-ն էլ հայտնում է, որ Netflix ընկերությունը համաձայնել է 72 միլիարդ դոլարով գնել Warner Bros Discovery-ի ֆիլմերի և սթրիմինգային բիզնեսը։
WBD-ի գնման մյուս հավակնորդներն են «Paramount Skydance»-ը և «Comcast Corp.»-ը։ Ընդ որում, երեք պոտենցիալ գնորդներից միայն «Paramount»-ն է փորձում գնել WBD-ն ամբողջությամբ՝ մալուխային ալիքների հետ միասին։ «Comcast»-ը, ինչպես և Netflix-ը, հավակնում է միայն ընկերության զվարճալիքի և սթրիմինգային ակտիվներին։
Փորձագետները նշում են, որ WBD-ի և Netflix-ի գործարքը կմիավորի աշխարհի խոշորագույն վճարովի սթրիմինգային ծառայությունը Հոլիվուդի ամենահին կինոստուդիաներից մեկի հետ, ինչը լրջորեն կփոխի իրավիճակը զվարճանքի ոլորտում։ Կինոստուդիային է պատկանում ֆիլմերի և սերիալների հսկայական արխիվ, ներառյալ «Հարի Փոթեր» ֆիլմաշարը և «Ընկերներ» սիթքոմը։ Netflix-ը նաև կդառնա HBO հեռուստաալիքի սեփականատերը՝ իր հիթերի գրադարանով, ներառյալ «Սոպրանոների կլանը» և «Սպիտակ լոտոսը»։