Թունավորումը երաշխավորված է. 7 բույս, որոնք չի կարելի պահել, եթե տանը երեխա կա

14.08.2024, 13:40
Այս 7 հայտնի բույսերը, որոնք շատերի տանը կան, կարող են իրական սպառնալիք լինել երեխաների առողջության համար
Թունավորումը երաշխավորված է. 7 բույս, որոնք չի կարելի պահել, եթե տանը երեխա կա

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Շատ բույսեր, որոնք մենք սովոր ենք տեսնել տան պատուհանագոգերի վրա, կարող են իրական սպառնալիք լինել երեխաների առողջության համար: Life.ru-ն գրում է, թե որ յոթ հայտնի ծաղիկները չպետք է պահել բնակարանում, եթե երեխաներ ունեք:

Ծոփոր (Mонстера)

монстера

Ծոփորը վաղուց գրավել է բույսերի սիրահարների սրտերը իր տպավորիչ տերևներով, սակայն քչերը գիտեն, որ այն անվնաս չէ: Նրա տերևները պարունակում են կալցիումի օքսալատի բյուրեղներ, որոնք կարող են առաջացնել մաշկի, լորձաթաղանթի գրգռում, իսկ օրգանիզմ ներթափանցման դեպքում՝ լուրջ թունավորումներ։

Դիֆենբախիա (Диффенбахия)

Диффенбахия

Այս բույսի հյութը պարունակում է օքսալատներ, որոնք կարող են ուժեղ այրման և նույնիսկ այտուցի պատճառ դառնալ, եթե այն շփվի մաշկի հետ կամ ավելի վատ՝ հայտնվի բերանի խոռոչում:

Պուանսետիա (Пуансеттия)

Пуансеттия

Պուանսետիայի կամ «Սուրբ Ծննդյան աստղի» վառ կարմիր տերևները ձմռան տոներին զարդարում են շատերի տունը: Սակայն, չնայած իր տոնական տեսքին, այս բույսը կարող է վտանգավոր լինել։ Պուանսետիայի հյութը մաշկի հետ շփվելիս կարող է առաջացնել գրգռվածություն, իսկ եթե երեխան պատահաբար համտեսի այն, փսխումն ու փորլուծությունը երաշխավորված են:

Ֆիլոդենդրոն (Филодендрон)

Филодендрон

Ֆիլոդենդրոնը ամենահայտնի բույսերից է: Այն աճեցնում են իր գեղեցիկ տերևների և օդը մաքրելու ունակության համար: Այնուամենայնիվ, այս բույսը պարունակում է նաև օքսալատներ, որոնք կարող են առաջացնել գրգռվածություն և նույնիսկ ավելի լուրջ հետևանքներ, եթե այն հայտնվի բերանի խոռոչում:

Ալոկազիա (Алоказия)

Алоказия

Ալոկազիան բույս ​​է, որն իր էկզոտիկ տեսքով ապշեցնում է բնության սիրահարներին։ Փղի ականջներ հիշեցնող մեծ տերևները բույսին պահում են ցանկացած ինտերիերի ուշադրության կենտրոնում: Բայց այս գեղեցկության հետևում լուրջ վտանգ է թաքնված. ալոկազիայի հյութը թունավոր է և օրգանիզմ ներթափանցման դեպքում կարող է հանգեցնել ծանր թունավորման:

Կրոտոն (Кротон)

Кротон

Կրոտոնը կամ կոդիումը ուշադրություն է գրավում իր գունավոր տերևներով։ Բայց բույսի հյութը թունավոր է և կարող է առաջացնել ծանր ռեակցիաներ՝ մաշկի հետ շփման ժամանակ:

Սանսեվյերա (Сансевиерия)

Сансевиерия

Սա այն բույսերից է, որին ջրելու մասին դուք կարող եք մոռանալ, բայց այն կաճի և կուրախացնի իր կանաչ տերևներով։ Քչերը գիտեն, որ տերևները պարունակում են սապոնիններ, որոնք կուլ տալու դեպքում կարող են սրտխառնոց և փսխում առաջացնել: