The New York Times-ը Հայաստանը ներառել է 2026 թվականի ճամփորդության համար լավագույն 52 վայրերի ցանկում

09.01.2026, 16:53
The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 52 վայրերի ցանկում, որտեղ արժե այցելել 2026 թվականին
The New York Times-ը Հայաստանը ներառել է 2026 թվականի ճամփորդության համար լավագույն 52 վայրերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 52 վայրերի ցանկում, որտեղ արժե այցելել 2026 թվականին:

Հրապարակման մեջ նշվում է, որ գտնվելով խստաշունչ Կովկասում՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ գրավել է քայլարշավների և բնության սիրահարներին, իսկ վերջին շրջանում զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:

«Այս համապատկերում մայիսին մայրաքաղաք Երևանում կանցկացվի Concours Mondial de Bruxelles-ը՝ աշխարհի առաջատար գինու մրցույթներից մեկը: Հայաստանը, որի գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն, գիտակներին առաջարկում է այցելել գինեգործական չորս հիմնական տարածաշրջաններ», - նշում են հոդվածի հեղինակները:

Նրանք խորհուրդ են տալիս այցելել նաև լեռներով շրջապատված Սևանա լիճ՝ իր ափամերձ հազարամյա վանքերով, և Դիլիջան ազգային պարկ՝ ալպիական մարգագետիններով, ընդարձակ անտառներով և բուժիչ աղբյուրներով, որոնք միացված են քայլարշավային երթուղիների ցանցով:

«Պարկում աճում են բույսերի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակներ, ինչպես նաև բնակվում են գորշ արջեր, գայլեր և եվրոպական վայրի կատուներ», - ասվում է հոդվածում: