Տեղի է ունեցել արեգակնային հզոր բռնկում, որին ուղեկցել է դեպի Երկիր պլազմայի մեծ արտանետում (ՎԻԴԵՈ)
03.10.2025,
12:30
Նշվում է, որ պլազմային ամպը կարող է մոլորակին հասնել 2.5 օրվա ընթացքում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գիտնականները ֆիքսել են, որ Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր արեգակնային բռնկում, որին ուղեկցել է դեպի Երկիր պլազմայի մեծ արտանետում։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
РБК-ն էլ, հղում անելով ՌԴ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային, հայտնում է, որ պլազմային ամպը կարող է մոլորակին հասնել 2.5 օրվա ընթացքում։
Աղբյուրի տեղեկացմամբ, գիտնականները նշել են, որ վերջին երեք-չորս օրերի ընթացքում գրանցվել են մի քանի պլազմայի արտանետումներ, բայց դրանք շրջանցել են մոլորակը։ Տեսողական զննումների հիման վրա լաբորատորիան սա գնահատել է որպես խոշոր իրադարձություն։

